Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում.Վենգեր


 Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում.Վենգեր
Մարտ 9 22:39 2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է երկրպագուների կողմից իր հասցեին հնչած քննադատությունների մասին:

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում: Գոհ չեմ, քանի որ վերջին շրջանում մենք պարտություններ ենք կրում: Ցանկանում եմ հաղթել և դա անել հատուկ ոճով:


Երբ մենք պարտվում ենք, ես, իհարկե, տանջվում եմ, ինչպես մյուսները:
«Արսենալը» 30 մլն մարդ է: Պարտությունով մեկ մարդ չէ, որ տանջվում է: Ես անհանգստանում եմ բոլորի համար և ցանկանում, որ նրանք երջանիկ լինեն:

Աշխատանքի հետ կապված քիչ եմ քնում: Մարզիչները հաճախ հիասթափություն են զգում և փորձում են դուրս գալ այդ իրավիճակից»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

Նշենք, որ «Արսենալը» 29 տուրից հետո 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: