Ֆրանսիացի 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է քնի մեջ


Ֆրանսիացի 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է քնի մեջ
Մարտ 9 20:27 2018

Մահացել է ֆրանսիական «Տուրի» երիտասարդական թիմի պաշտպան Թոմաս Ռոդրիգեսը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

18-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում: Վերջինս մահացել է քնի մեջ:

Ողբերգական միջադեպի հետ կապված ֆրանսիական Լիգա 2-ի «Տուր»-«Վալանսյեն» հանդիպումը հետաձգվել է:

Լիգա 1-ի և Լիգա 2-ի առաջիկա հանդիպումը կսկսվեն մեկ րոպե լռությամբ: