Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթում է «Միլանին»:
Խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով 15-րդ րոպեին:
29-ամյա ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի խաղարկությունում արդեն մասնակցել է 15 գոլերի՝ 9 անգամ գրավելով մրցակիցների դարպասը և կատարելով 6 գոլային փոխանցում:
Այս արդյունքը լավագույնն է 2015 թվականից ի վեր: