«Գրեմիոյի» նախագահ Ռոմիլդո Բոլզանը հաստատել է, որ թիմի կիսապաշտան Արտուրը տեղափոխվում է «Բարսելոնա».
«Մենք մոտ ենք տրանսֆերն իրականացնելուն: Փաստաթղթերը դեռևս ստորագրված չեն, սակայն ամեն ինչ եզրափակիչ փուլում է: Կարծում եմ, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը տրանսֆերը կկայանա»,- «Գրեմիոյի» նախագահի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»-ն:
Նշվում էր, որ կատալոնացիները 21-ամյա խաղացողի համար կվճարեն 40 մլն եվրո: