ՊՍԺ-ն մտադիր է ամռանը բաժանվել թիմի մի շարք ֆուտբոլիստներից,- վստահեցնում է «Le Parisien»-ը:
Փարիզյան ակումբը մտադիր է վաճառքի հանել Դանի Ալվեսի, Լևեն Կուրզավայի, Յուրի Բերչիչեի, Ադրիեն Ռաբիոյի, Մարկո Վերատիի, Խավիեր Պաստորեի, Անխել Դի Մարիայի և Էդինսոն Կավանիի տրանսֆերները:
Ֆուտբոլիստներից ոմանք չեն համապատասխանում թիմի ղեկավարության պահանջներին, ոմանք էլ չեն ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Բացի այդ, թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է լքել զբաղեցրած պաշտոնը: Հաղորդվում է, որ կհեռացվի նաև թիմի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն: