Մարիա Շարապովան մեկնաբանել է Ինդիան-Ուելսի մրցաշարի առաջին փուլից դուրս մնալը.
«Գիտեմ, որ վերադառնալուց հետո պետք է շատ աշխատես, որպեսզի հայտնվես լավագույնների մեջ: Դրա համար շատ աշխատանք է պետք և ժամանակ: Ես չեմ վախում դրանից:
Այս տարի մասնակցում եմ մրցաշարերի ու խաղում եմ, իսկ նախորդ տարի այդպես չէր:
Այնպես որ, պետք է երախտապարտ լինեմ նրա համար, որ անցնում եմ այս ամենի միջոց ու դուրս եմ գալիս կորտ»,- Շարապովայի խոսքերը մեջբերում է «ESPN»-ը: