«Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում մրցելու է «Յուվենտուսի» հետ: Խաղից առաջ իր կարծիքն է հայտնել լոնդոնցիների կիսապաշտպան Դելե Ալին:
««Յուվենտուսը» հիանալի թիմ ունի, որը կարող է գոլի հեղինակ դառնալ ցանկացած պահի: Նրանք վտանգավոր են նաև առանց գնդակի և կարող են ցանկացած պահի հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ դառնալ:
Հույս ունեմ, որ այս տարի կկարողանանք հաղթել Չեմպիոնների լիգան: Մեր հաջողություններից ու արդյունքներից հետո չպետք է կորցնենք իրականության զգացումը: Վերջին տարիներին դա շատ է մեզ խանգարել:
Հաճախ հույզերը մեզ բարձրացնում են վերև ու սխալվում ենք կարևոր պահերին: Չենք ցանկանում մնալ տեղում ու մտադիր ենք ավելի մեծ բարձրունքների հասնել»,- անգլիացու խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: