Մանչեսթեր Սիթին դեռ չի հասել Բարսելոնայի մակարդակին.Գվարդիոլա


 Մանչեսթեր Սիթին դեռ չի հասել Բարսելոնայի մակարդակին.Գվարդիոլա
Մարտ 6 15:23 2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբը դեռ չի հասել կատալոնական «Բարսելոնայի» մակարդակին, որտեղ իսպանացի մասնագետն աշխատել է 2008-ից 2012 թվականներին:

«Մանչեսթեր Սիթին դեռ չի հասել «Բարսելոնայի» մակարդակին, քանի որ «կապտանռնագույնները» Եվրոպայում գերիշխել են վերջին 15-20 տարում:


Միասին մենք դեռ մեկ տիտղոս ենք նվաճել:
«Բարսելոնայի» հետ համեմատվելուն արժանանալու համար պետք է երկար ժամանակ բարձունքին մնալ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի շվեյցարական «Բազելին»: Հանդիպումը կկայանա վաղը` մարտի 7-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «քաղաքաբնակների» ջախջախիչ հաղթանակով` 4:0: