Անհրաժեշտության դեպքում կօգնեմ Արսենալին.Անրի


Անհրաժեշտության դեպքում կօգնեմ Արսենալին.Անրի
Մարտ 5 20:40 2018

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոստովանել է, որ կհամաձայներ գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:

«Ես երբեք չեմ խուսափում մարտահրավերներից: Եթե «Արսենալը» օգնություն խնդրեր, ես կհամաձայնեի: Ընդգծեմ. եթե «Արսենալը» խնդրեր»,- Անրիի խոսքն է մեջբերում «101greatgoals.com»-ը:

Հիշեցնենք, որ ներկա պահին Անրին Բելգիայի ընտրանու գլխավոր մարզչի օգնականն է:



Նշենք, որ «Արսենալը» Պրեմիեր լիգայի 29 տուրից հետո 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: