Մենք այլևս չենք երազում քառյակում հայտնվելու մասին.Վենգեր


Մենք այլևս չենք երազում քառյակում հայտնվելու մասին.Վենգեր
Մարտ 4 22:50 2018

Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 1:2 հաշվով պարտվել է «Բրայթոնին»:

Հանդիպումից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Հիմա «Արսենալում» լավ ժամանակներ չեն: Անչափ դժվար է մոռանալ նախորդ շաբաթ կայացած խաղի արդյունքը: Այնուամենայնիվ, վատ խաղ չենք անցկացրել:


Երկրորդ խաղակեսն ինձ դուր եկավ:
Մենք այլևս չենք երազում քառյակում հայտնվելու մասին: Մենք շատ հետ ենք չորրորդ տեղից: Հիմա ամենակարևորը հաղթանակներ տանելն է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն: