Կարլո Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ:
«Express»-ը հայտնում է, որ իտալացի մասնագետին իրենց թիմի ղեկին ցանկանում են տեսնել «Արսենալը» և «Չելսին»: Լոնդոնյան երկու ակումբներն էլ պատրաստվում են մրցաշրջանից հետո հեռացնել ներկայիս գլխավոր մարզիչներին ու Անչելոտին դիտարկվում է որպես գլխավոր թեկնածու :
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 58-ամյա մասնագետը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն ու Իտալիայի հավաքականը՝ սպասելով առաջարկների ԱՊԼ-ից: