Մոսկվայում տեղումների քանակի ռեկորդ է սահմանվել։ Քաղաքը կաթվածահար վիճակում է, հետաձգվել ու չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, կիլոմետրերով խցանումներ են ճանապարհներին, դժվար են տեղաշարժվում նաեւ հետիոտները։
Նման քանակի ձյան տեղումներ Մոսկվայում եղել էին նաեւ 1957 թվականին, սակայն այս անգամ այդ ռեկորդը կարծես գերազանցվում է։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ տեղումները դեռ այսօր ու վաղը կշարունակվեն։