Գատուզո. Միլանը Բրեդ Փիթը չէ. ակումբն ինձ պես անճոռնի է


Գատուզո. Միլանը Բրեդ Փիթը չէ. ակումբն ինձ պես անճոռնի է
Փետրվար 3 21:07 2018

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նշել է, որ թիմը պետք է հաճախ հիշի իր հասցեին հնչող քննադատությունները, որպեսզի դառնա ավելի ուժեղ.

«Ձմռանն ինձ նոր ֆուտբոլիստներ պետք չէին, քանի որ ես գոհ եմ իմ թիմից: Ակումբն ինձ հարցրել է, թե արդյոք նոր խաղացողներ են պետք, իսկ ես պատասխանել եմ, որ թիմում ամեն ինչ կարգին է:

Չեմ ցանկանում կարդալ այն ամենն ինչ գրում են, քանի որ գիտեմ, որ երկար ուղի ունենք անցնելու: Չպետք է մոռանանք, թե ինչ էին մարդիկ մեզ ասում 6 շաբաթ առաջ, այլապես կսկսենք հետընթաց ապրել:

«Միլանն» այժմ Բրեդ Փիթը չէ: Մենք պետք է շարունակենք լինել այնքան անճոռնի, որքան ես եմ իմ մորուքով ու աչքերիս տակի սև շրջանականերով»-, Գատուզոյի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: