Մայիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև մայիսի 22-ի ժամը 08:00-ն Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 485 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցով գրոհներ են ձեռնարկվել Ռուսաստանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի շրջանի ուղղությամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռազմական հատուկ գործողության գոտուց դուրս հակառակորդի անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը հետ մղելիս (մայիսի 20-ի ժամը 20:00-ից մինչև մայիսի 22-ի ժամը 08:00-ն) հակաօդային պաշտպանության համակարգերը ընդհանուր առմամբ խոցել են 485 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք»,- նշված է հաղորդագրությունում։
Ուկրաինան ԱԹՍ-երով գրոհ է նախաձեռնած եղել Բելգորոդի, Օրյոլի, Բրյանսկի, Կուրսկի, Ռյազանի, Լիպեցկի, Վորոնեժի, Սմոլենսկի, Ռոստովի, Կալուգայի, Տուլայի, Մոսկվայի, Վլադիմիրի շրջանների ուղղությամբ, ինչպես նաև Ղրիմի և Սև ծովի ուղղությամբ։