Նաիրի Սարգսյանը հանդիպել է ակադեմիկոսների, գիտնականների և մտավորականների հետ (տեսանյութ)


Նաիրի Սարգսյանը հանդիպել է ակադեմիկոսների, գիտնականների և մտավորականների հետ (տեսանյութ)
Սեպտեմբեր 23 20:07 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեցինք, որ տրանսֆորմացնում ենք մեր գործունեությունը, հասարակական-քաղաքականից անցում ենք կատարում քաղաքական-հասարակականի, որի վաղ շրջանը իրենից ենթադրում է մեր ծրագրերի ամբողջական քննարկում հասարակության բոլոր շերտերի հետ: Այս մասին այսօր հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

 

«Առաջին տեղը, իհարկե, պատկանում է գիտնականներին ու մտավորականներին, որովհետև երկրի զարգացումը սկսում է գիտությունից, գիտատեխնիկական առաջընթացներից և այլն: Բնականաբար պետք է մեր բոլոր ծրագրերը քննարկենք և դրանք արժանանան գիտնականների հավանությանը, այնուհետև կարողանանք դրանք կյանքի կոչել»,-նշել է Սարգսյանը, հավելելով, որ դա իրենց հիմնական նպատական է:

Նա հավելել է, որ իրենց՝ հասարակության տարբեր շերտերի հետ շփումները ցույց են տվել, որ որևէ հասարակական շերտում, սոցիալական որևէ խմբում Նիկոլ Փաշինյանը վստահություն չի վայելում:

 

«Առավել ևս, երբ մտավորականների հետ մենք քննարկում ենք գործուն ծրագրերը, այսինքն՝ Հայաստանի այն ներուժը, որը կարող ենք կյանքի կոչել և պայմանականորեն ֆիզիկները, գյուղատնտեսները, քիմիկները, կենսաբանները դրան տալիս են դրական կարծիք, որ այո՛, հնարավոր իրագործել և հնարավոր է Հայաստանը շատ արագ զարգացնել և հզորացնել, բնականաբար այս վստահությունը գալիս է այն տեղից, որ Նիկոլ Փաշինյանին կարճ ժամանակ է մնացել»,-եզրափակել է նախաձեռնության ղեկավարը։