5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում


5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում
Մայիս 22 22:17 2025

5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում, ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը.

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ավելի քան 5 տարի է, ինչ Իջեւան -Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհին կառուցված, դիմացի բարձունքներում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանող պատի մի մասը քանդված է, պատի քանդված մասը ե՞րբ է նորոգվելու։
Մարզպետարանից պատասխանել են․

«Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի պաշտպանող քանդված մասը կնորոգվի առաջիկայում՝ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում»,- նշել է նա։