Բաքվի կենտրոնում՝ «մայիսի 28»-ի մետրոյի կայարանի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА "Новости"-ն։
Ականտեսները պատմել են, որ Դիլյարա Ալիևայի անվան փողոցում գտնվող բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել գազի պայթյունի պատճառով: Մոտակա առևտրի կենտրոնին մեծ վնաս է հասցվել:
Հրդեհը բռնկվել է տնտեսական ապրանքների խանութի առաջին հարկում: Պատճառը գազի արտահոսքն է եղել:
Միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։