Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն անցած շաբաթ երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել զույգի դստերը, ում անվանել են Չիկագո։
Քիմի քույր Քլոե Քարդաշյանը շքեղ ու գեղեցիկ նվեր է մատուցել նորածնին։
Քիմն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է հարյուրավոր վարդերից կազմված կոմպոզիցիա՝ նրա դստեր անվան առաջին երեք տառերով։