11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել․ սարսափելի միջադեպ (լուսանկարներ)


11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել․ սարսափելի միջադեպ (լուսանկարներ)
Հունվար 23 12:40 2018

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուզբեկստանում։ Բժիշկները 11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել։

Փոքրիկին մայրը բերել է հիվանդանոց, քանի որ վերջինը միզելու հետ խնդիրներ է ունեցել։ Երբ բժիշկները ռենտգեն հեռազոտություն են անցկացրել, շոկի են ենթարկվել՝ փոքրիկի մարմնում 16 ասեղ գտնելով։ Նրան 9 ժամանոց վիրահատության են ենթարկել՝ հանելով ասեղները։ Դրանք փոքրիկի մարմնի տարբեր մասերում են եղել, այդ պատճառով բժիշկները վստահ են, որ դրանք ինչ որ մեկը հատուկ է մտցրել նրա մարմնի մեջ։ 

Այժմ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Фото: © Kun.uz

b16421ff0699f916d883f68879568924__1440x