Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երկրորդ բալիկին է սպասում։ Instagram-ի իր էջում դիզայները նոր լուսանկար է հրապարակել, որում երեւում է կլորացած փորը.
«35 տարեկանում ես ինձ հենց այս կերպ եմ պատկերացրել»,- լուսանկարին կից գրել է Ֆաինան, որը հունվարի 20-ին տոնել է ծննդյան տարեդարձը։
Հիշեցնենք, որ Ֆաինայի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի առաջնեկը՝ Նիկան, լույս աշխարհ է եկել 2016 թվականի օգոստոսին։