Լեգենդար բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը,- հաղորդում է «Nettavisen»-ը:
Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոնը չի հայտնվել Նորվեգիայի հավաքականի կազմում Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի համար: 43-ամյա մարզիկը նաև աշխարհի 20-ակի չեմպիոն է:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունվարի 24-ից 28-ը: