Բռնության նկատմամբ պետք է լինի զրո հանդուժողականություն՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակն ով է ու ում նկատմամբ է եղել. Անահիտ Ավանեսյան


Բռնության նկատմամբ պետք է լինի զրո հանդուժողականություն՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակն ով է ու ում նկատմամբ է եղել. Անահիտ Ավանեսյան
Ապրիլ 30 13:14 2025

Բռնության նկատմամբ պետք է լինի զրո հանդուժողականություն՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակն ով է ու ում նկատմամբ է տեղի ունեցել բռնություն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով բժիշկների նկատմամբ բռնության դեպքերին՝ նախարարն ասաց, որ շտապօգնության կահավորման հետ կապված պետք է փոփոխություններ լինեն։

«Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե՛ չզիջման, թե՛ այլ հարցրեի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք, բացի դրանից, պետք է մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև, թե անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչ փորձ կա, ինչ միջոցներ կան, որ կարող ենք տրամադրել»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ անհրաժեշտություն չկա շտապօգնության մեքենայի հետ լինի նաև ոստիկանական մեքենա, մարդկանց հավելյալ տագնապ կներշնչեն։

«Մենք կուսումնասիրենք այլ ձևաչափեր, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամփոփենք»,- ասաց Ավանեսյանը։