Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփել է չորս գնդակ: Դրա համար նրան անհրաժեշտ է եղել 1156 րոպե կամ 289 րոպե գոլի հեղինակ:
Սա «Ոսկե գնդակի» վատագույն ցուցանիշն է «արքայական ակումբում»: Նախորդ մրցաշրջաններում նա գոլի համար ծախսել է 95 րոպե, 73, 73, 82, 65, 91 և 102,- փոխանցում է AS-ը:
Դրա հետ մեկտեղ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 6 խաղերում խփել է 9 գնդակ: