Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա


Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա
Հունվար 11 22:23 2018

Թուրքական «Բեշիքթաշի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա:

Այս մասին տեղեկացնում է «sabah.com.tr»-ը: 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է վարձակալել «Վիտեսը»:

Ըստ աղբյուրի` Օզբիլիսի տրանսֆերը ձեռք բերել ցանկացող ակումբների համար խնդիր է առաջացնում վերջինիս բարձր աշխատավարձը, որը կազմում է տարեկան 1,4 մլն եվրո:

Հաղորդվում է, որ վարձակալական հիմունքներով այլ թիմ տեղափոխվելու դեպքում թուրքական ակումբը պատրաստ է վճարել Օզբիլիսի աշխատավարձի կեսը: