77 տարեկանում մահացել է անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Թոմի Լոուրենսը,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա մերսիսայդցիների կազմում է հանդես եկել 1957-ից 1971 թվականներին: Լիվերպուլցիների կազմում շոտլանդացին մասնակցել է 390 հանդիպման, երկու անգամ դարձել Անգլիայի չեմպիոն:
Լոուրենսը երեք հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի հավաքականի կազմում: