Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված է Ամանորը տոնել ճոխ սեղանի շուրջ։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատուկ ուտեստը՝ հատուկ ամանորյա սեղանի համար նախատեսված։
Անգլիա
Անգլիայում ոչ մի ամանորյա տոն չի կարող տեղի ունենալ առանց ավանդական պլումպուդինգի։ Այն բաղկացած է խոզի ճարպից հացի փշուրներից, ալյուրից, չամիչից, ձվից ու քաղցրավենիքից։ Սեղանին դնելուց առաջ դրա վրա ռոմ են լցնում ու այրում։ Բացի այդ, ավանդաբար անգլիացիները սեղանին հնդկահավ են մատուցում՝ բանջարեղենով։
ԱՄՆ
Ամերիկյան ավանդական ուտեստն Ամանորին համարվում է հնդկահավը, սակայն ի տարբերություն Անգլիայի՝ ԱՄՆ-ում այն ուրիշ կերպ են պատրաստում։ Հնդկահավի մեջ տարբեր մրգեր, բանջարեղեն են լցնում ու դնում ջեռոցը։
Ավստրիա, Հունգարիա
Այս երկու երկրներում ամանորյա սեղանին երբեք թռչնամիս չեն մատուցում։ Համարվում է, որ այդ դեպքում երջանկությունը «կթռչի» տնից։
Ավստրիական ավանդական ամանորյա սեղանին դնում են շնիցել, շտրուդել, նաեւ ավանդական ձկան աղցանէ ավստրիական ձեւով։
Դանիա, Շվեդիա
Այս երկրներում ամանորյա գլխավոր ուտեստը ձողաձուկն է։ այս ուտեստը համարվում է հարստության եւ բարեկեցության խորհրդանիշ։ Սեղանին դնում են նաեւ ավանդական ուտեստ՝ լյուտեֆիքս, որը պատրաստում են չոր ձողաձկից։
Գերմանիա
Գերմանիայում ամանորյա սեղանի զարդ է համարվում տառեխ ձուկը։ Համարվում է, որ այն հաջողություն կբերի ընտանիքներին։ Ոչ պակաս կարեւոր ուտեստ այս երկրում համարվում է Sauerkraut-ը՝ նրբերշիկով ու կաղամբթի թթվով ուտեստ։
Իսրայել
Իսրայելում Ամանորը տոնում են սեպտեմբերին։ Գլխավոր կանոնը՝ ամանորյա սեղանին չպետք է լինեն կծու, թթու, աղի ուտելիքները։ Սեղանը քաղցրեղենով են լցնում։ Միշտ սեղանին լինում են մեղր, խնձոր, նուռ, խաշած բազուկ, ձուկ։
Ճապոնիա
Այստեղ դեկտեմբերի 30-ին պատրաստում են ավանդական թխվածք՝ մոտի։ Դրանք բրնձից են ու մրգերից։ Ամանորյա սեղանին պարտադիր լինում է սպագետտի, այն խորհրդանշում է երկարակեցությունը։