Բժիշկը նշել է գարեջրի օրական թույլատրելի չափաբաժինը


Բժիշկը նշել է գարեջրի օրական թույլատրելի չափաբաժինը
Նոյեմբեր 27 23:35 2024

Գարեջուրը պարունակում է տարբեր օգտակար նյութեր, սակայն, թե ինչպես է այս խմիչքն ազդում օրգանիզմի վրա, կախված է դրա քանակից, ասել է ուրոլոգ, անդրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Լյուբեննիկովը։ Իր տելեգրամյան ալիքում բժիշկը նշել է գարեջրի այն ծավալը, որն անվտանգ է առողջության համար։

Ըստ ուրոլոգի՝ գարեջուրը պարունակում է վիտամին B և սիլիցիում, ինչպես նաև քսանտոգումոլ կոչվող նյութ, որն ունի հակաօքսիդանտ հատկություն և պաշտպանում է ուղեղի բջիջները քայքայումից։ Բացի այդ, գարեջուրը պարունակում է լուծվող բջջանյութ, որն օգտակար է աղիքային բակտերիաների համար։

«Ե՞րբ է ավարտվում դրական ազդեցությունը և սկսվում վնասը։ Իհարկե, ամեն ինչ կախված է սպառված ըմպելիքի ծավալից ու որակից»,- պարզաբանել է Լյուբեննիկովը։ Նա պարզաբանել է, որ գարեջրի համեմատաբար անվտանգ քանակություն է համարվում տղամարդկանց մոտ 4,5 տոկոսանոց 0,65 լիտր խմիչքը, իսկ կանանց համար՝ 0,45 լիտրը։