2017 թվականը լի էր ինչպես աստղային հարսանիքներով, այնպես էլ՝ ամուսնալուծություններով։ Ամփոփելով տարին, NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայկական շոու-բիզնեսի այն զույգերին, որոնք հանգամանքների բերումով բաժանվեցին, եւ նրանց այլեւս միասին դժվար թե տեսնենք։
Ջուս
Տարվա՝ թերեւս ամենաաղմկոտ ամուսնալությունը Ջուսինն էր։ Երգչուհու եւ իրավաբան Վահագն Մանուկյանի ամուսնությունը կարճ տեւեց։
«Դա ինձ համար շատ լավ դաս էր, որ պետք չէ արագ ընտրություն կատարել, այլ մեկ-երկու տարի ճանաչել մարդուն, տեսնել, թե նա իրեն ինչպես է դրսեւորում, հետեւել արարքներին, ոչ թե խոսքերին հավատալ»,- նշել է Ջուսը։
ՀՏ Հայկո
Ռեփերի ամուսնալուծության պատճառները հայտնի չեն, քանի որ նա չի ցանկացել մեկնաբանություն տալ այդ թեմայով, փոխարենը՝ Facebook-ում է փոխել իր կարգավիճակը՝ նշելով, որ ամուսնալուծված է։
Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհին անձամբ է տեղեկացրել իր երկրպագուներին, որ 24 տարվա համատեղ կյանքից հետո որոշել է ամուսնալուծվել.
«Ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ եւ Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ, մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում…»,- գրել էր նա։
Անատի Սաքանյան
Սերիալային դերասանուհու ամուսնական կյանքն ընդամենը վեց ամիս տեւեց։ Նա եւ սիրելին ամուսնացել էին 2017-ի փետրվարի 14-ին եւ մեկնել Մոսկվա, իսկ արդեն օգոստոսին նրանք ամուսնալուծվել էին, եւ Անատին վերադարձել էր Երեւան։ Դերասանուհին թեեւ հաստատել է լուրը, սակայն չի ցանկացել խոսել ամուսնալուծության պատճառների մասին։