Յուրաքանյուր երկրում սեփական ավանդական ամանորյա որեւէ ուտեստ կա, որոնք մատուցում են սեղանին։ Ահա դրանցից մի քանիսը։
Ճապոնիա
Ճապոնիայում ամանորյա յուրաքանչյուր ուտելիք սիմվոլիկ է։ Ամանորյա կերուխումը սկսվում է գլխավոր ուտեստի՝ սոբայի մատուցմամբ, այն հնդկաձավարով բլիթ է՝ բուլյոնի հետ։ Այս ուտելիքը խորհրդանշում է երկարակեցություն, ու այն սեղանին դնելով՝ ներկաներին երկարակեցություն ես մաղթում։
Երկրորդ ավանդական ուտեստն այս երկրում օսեչի-րիորին է՝ ձկնամթերքի հավաքածու։
Իբրեւ աղանդեր՝ ճապոնացիները ուտում են սեւ սոյայից ընդեղեն, որն առողջություն է խորհրդանշում եւ պարտադիր կանաչ թեյ ու բրնձի օղի են խմում։
Ֆրանսիա
Ֆրանսիացիներն իսկական գուրմաններ են, Ամանորին ավանդական հնդկահավն են նախընտրում։ Այստեղ հնդկահավը պատրաստում են կոնյակով։ Ամանորյա ավանդական ուտեստ է նաեւ բադի պաշտետը՝ ֆրանսիական բագետով։
Ֆրանսիացիներն ամանորյա սեղանին պարտադիր ձկնամթերք են դնում։ Իսկ որպես աղանդեր՝ շոկոլադե տորթ, խմում են շամպայն եւ գինի։
Մեքսիկա
Այստեղ Ամանորին խոզի գոճի են խորովում, որը մատուցում են հատիկ լոբու ու բրնձի հետ։ Սեղանին դնում են նաեւ շատ բանջարեղեն, բանջարեղենային աղցաններ։ Իբր աղանդեր՝ եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթներ են մատուցում։ Խմիչքներից նախընտրում են տնական տեկիլլան։
Իտալիա
Իտալացիների ամանորյա սեղանին միշտ առկա են փոքրիկ պելմեններ՝ տորտելլինի խոզապուխտով ու սպիտակ սոուսով։ Սակայն այստեղ ամանորյա գլխավոր ուտեստը տնական երշիկն է խոզի մսից որը նրանք անվանում են կոտեկիննո։ Դեսերտին նրան ուտում են չրերով խմորեղեն, խմում գինի։
Հնդկաստան
Հնդկաստանում ամանորյա սեղանին բիրյանի փլավ են մատուցում եւ մածնաբրդոշ։ Բիրյանին պատրաստում են ոչխարի մսից, ավելացնում տարբեր համեմունքներ