Զբոսաշրջային Belive հանդեսը պատմել է, թե որոնք են այն 8 քաղաքները, որտեղ կարելի է հեքիաթային Ամանոր նշել։
Նյու-Յորք
Նյու-Յորքի փողոցներում Ամանորին հեքիաթային մթնոլորտ է։ Ամերիկացիները գեղեցիկ զարդարում են տներն ու փողոցները, ամենուր Սանտայի ու եղնիկների արձաններ են, լույսեր, երաժշտություն։
Պրահա
Չեխիայի մայրաքաղաքում Ամանորին շատ գեղեցիկ է։ Այստեղ էլ, ինչպես ԱՄՆ-ում, ավելի կարեւոր՝ ընտանեկան տոն է Սուրբ ծնունդը։ Իսկ Ամանորի գիշերը մարդիկ դուրս են գալիս փողոց, աղմկոտ խմբերով նշում տոնը, այդ գիշեր քաղաքում լիքն են բոլոր ակումբներն ու ռեստորանները, քաղաքն էլ անկրկնելի տոնական տեսք ունի։
Մոսկվա
Մոսկվան ամանորյա տոներին փայլում ու շողում է, այստեղ բազմաթիվ հետաքրքիր վայրեր կան, որտեղ կարելի է դիմավորել Ամանորը։
Փարիզ
Շատերն են նախընտրում Ամանորը դիմավորել Փարիզում, ավելի կոնկրետ՝ Դիսնեյլենդում, քանի որ ավելի հեքիաթային մթնոլորտ, քան այստեղ է անհնար է գտնել։
Դե իսկ Փարիզը Ամանորին աննկարագրելի շքեղ է լինում։
Վարշավա
Լեհաստանի մայրաքաղաքում Ամանորին բացառիկ գեղեցկության փայլուն արձանիկներ են տեղադրվում՝ նվերներ, տոնածառի խաղալիքներ, Սանտա Կլաուսներ եւ այլն։
Ռովանիեմի
Ֆինլանդիան Սանտա-Կլաուսի հայրենիքն է։ Այստեղ Ամանորն իսկական հեքիաթ է թե մեծերի, թե փոքրերի համար։
Վիենա
Ամանորյա տոներին Վիենան եռում է։ Այստեղ ամենահայտնի վայրը Հին քաղաքի Ամանորյա արահետն է։
Թբիլիսի
Հարեւան Վրաստանի մայրաքաղաքը եւս Ամանորը դիմավորելու համար ամենահեքիաթային քաղաքների ցանկում է ներառվել։ Ամանորին այստեղ աղմկոտ ու ուրախ է։ Փողոցները զարդարված են, ամենուր բարեկամական մթնոլորտ է, դե իսկ վրացական խոհանոցն անկրկնելի է։