Նեյմարը նշել է այն հավաքականին, որը կզարմացնի ԱԱ-2018-ի ժամանակ


Նեյմարը նշել է այն հավաքականին, որը կզարմացնի ԱԱ-2018-ի ժամանակ
Դեկտեմբեր 30 19:05 2017

Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը նշել է այն հավաքականին, որը կարող է զարմացնել բոլորին աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ.

«Կարծում եմ, որ այդ հավաքականը կլինի Իսլանդիան: Դիտել եմ նրանց հանդիպումներից մի քանիսը և պետք է ասեմ, որ շատ լավ խաղ էին ցուցադրում: Նրանք ինձ շատ դուր եկան և կարծում եմ, որ կզարմացնեն բոլորին»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է «The Players' Tribune»-ը:

Նշենք, որ ԱԱ-2018-ը տեղի կունենա Ռուսաստանում՝ հուլիսի 14-15-ը: