Ամանորը պետք է դիմավորել գեղեցիկ տեսքով ու հագուկապով։ Եւ բացառություն չեն կոշիկներն ու աքսեսուարները՝ դրանք եւս պետք է տոնական տեսք ունենան։ Սակայն պետք է հաշվի առնեք, թե որտեղ եւ ում հետ եք դիմավորում Ամանորը։ Ահա մի քանի հետաքրքիր տարբերակներ։
Ատլասե կոշիկներ
Ատլասե կոշիկները տոնական տեսք ունեն, սակայն ամենուր չէ, որ դրանք հնարավոր է հագնել։ Իսկ ահա եթե Ամանորը դիմավորում եք որեւէ շքեղ ռեստորանում, ապա սա հրաշալի առիթ է, նման կոշիկներ հագնելու համար։
Մերի Ջեյն կոշիկներ
Մերի Ջեյն նուրբ կոշիկները նույնպես Ամանորի համար հիանալի ընտրություն է։ Համադրելով նուրբ զգեստի հետ այս կոշիկներից՝ դուք երեկոյի թագուհին կլինեք։
Երեկոյան պայուսակներ
Ընտրեք փոքրիկ պայուսակ ամանորյա գիշերվա համար, ի վերջո ադ օրը ձեզ պետք են գալու միայն շրթներկն ու հեռախոսը։
Յուրօրինակ, ծանր կոշիկներ
Այս Ամանորի համար հիանալի ընտրություն կլինեն յուրօրինակ կրունկներով կոշիկները։ Ընտրեք վառ, քարերով, յուրօրինակ, բայց հարմարավետ կրունկով կոշիկներ եւ ողջ գիշեր պարեք ու փայլեք։
Խոշոր զարդեր
Այս Ամանորին կրեք խոշոր զարդեր՝ մոռանալով նուրբ ու փոքրիկ զարդերի մասին։ Մեծ ականջօղեր, աչքի ընկնող բրոշ, խոշոր մատանիներ՝ այս ամենն այն է, ինչ ձեզ պետք է Ամանորին։
Փայլուն կոշիկներ
Եթե Ամանորը դիմավորելու եք ռեստորանում՝ մեծ ընկերախմբով, ապա կարող եք ձեզ թույլ տալ փայլուն կոշիկներ կրել։ Այսպիսով ձեզ իսկական Մոխրոտիկ կզգաք։