Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը «Բարսելոնա» տեղափոխվելու նախնական համաձայնություն է տվել:
Այդ մասին տեղեկացնում է «Calcio Mercato»-ն:
Ըստ աղբյուրի` գերմանացին «կապտանռնագույններից» պահանջել է տարեկան 19 մլն եվրո աշխատավարձ: Բացի այդ, Օզիլը ցանկանում է երաշխավորված տեղ ունենալ թիմի մեկնարկային կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: