Մոուրինյու. Լուկակուն հոգնել է, սակայն ես չեմ կարող նրան հանգիստ տալ


Մոուրինյու. Լուկակուն հոգնել է, սակայն ես չեմ կարող նրան հանգիստ տալ
Դեկտեմբեր 29 21:58 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին:

«Լուկակուն պարզապես հոգնել է: Ֆիզիկապես նա հրեշ է, սակայն` ոչ մեքենա: Նա նույնպես հոգնում է:

Նրա խաղը պարզապես հիացնում է: Լուկակուն հոգնել է, բայց ես պարզապես չեմ կարող նրան հանգիստ տալ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «BBC»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 29 հանդիպման, դարձել 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: