Հայտնի է հաջորդ Էլ կլասիկոյի անցկացման օրն ու ժամը


Հայտնի է հաջորդ Էլ կլասիկոյի անցկացման օրն ու ժամը
Դեկտեմբեր 29 15:46 2017

Հայտնի է դարձել Իսպանիայի առաջնության ամենասպասված դիմակայության` «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման օրն ու ժամը:

Այս մասին տեղեկացնում է «sport-english.com»-ը: «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը նախատեսված է 2018 թվականի մայիսի 6-ին:

Հաջորդ «Էլ կլասիկոն» կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ առաջնության առաջին «Էլ կլասիկոն» ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով` 3:0: