Լիվերպուլի կիսապաշտպանը դուրս է մնացել մեկ ամսով


Լիվերպուլի կիսապաշտպանը դուրս է մնացել մեկ ամսով
Դեկտեմբեր 28 17:27 2017

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով:

Այդ մասին տեղեկացնում է «Liverpool Echo»-ն: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Արսենալի» հետ կայացած խաղի ընթացքում:

Բժիշկների նախնական կանխատեսումով՝ ֆուտբոլիստը կվերադառնա 2018 թվականի փետրվարին:

Այսպիսով, Հենդերսոնը բաց կթողնի «Էվերթոնի», «Լեսթերի», «Բերնլիի», «Մանչեսթեր Սիթիի», «Սուոնսիի» և «Հադերսֆիլդի» հետ հանդիպումները: