Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին:
ՀՖՖ-ի նախագահը խոսել է «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույցթի մասին.
«Լավագույն մարզիկներին ընտրել է հանրությունը: Դա չի որոշել ո՛չ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն, ո՛չ սպորտի նախարարը կամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձրել, քան այլ մարզիկներ:
Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինեմ, կամ նրա կատարած աշխատանքը: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ունենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս միջազգային շատ բարձր ասպարեզներում:
Նա Հայաստանի ազգային հավաքականի ավագն է, ով ամեն ինչ անում է մեր հաջողության համար: Եթե մեր ընտրանին չի դարձել աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ապա դա չի նշանակում, որ մեր ֆուտբոլը սպորտաձև չէ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, թե ինչու էին ժամանակին 10 տարի շարունակում Խորեն Հովհաննիսյանին ընդգրկում լավագույն մարզիկների մեջ: Նա խաղում էր «Արարատում», սակայն տիտղոսներ չէր նվաճում:
Ֆուտբոլը նույնպես սպորտաձև է: Քննադատողներին կցանկանամ հիշեցնել վերջին անգամ, որ ֆուտբոլն ամենամասայական սպորտաձևն է, որով հետաքրքրվում են գրեթե բոլորը»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: