Յուվենտուսը չի ցանկացել Դիբալային փոխանակել Մխիթարյանով


Յուվենտուսը չի ցանկացել Դիբալային փոխանակել Մխիթարյանով
Դեկտեմբեր 28 19:23 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկացել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայով:

Այս մասին հայտնում է «The Sun»-ը: Ըստ լրատվամիջոցի՝ «կարմիր սատանաները» մտադիր են եղել արգենտիանցու համար առաջարկել 80 մլն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Սակայն, այս առաջարկից գոհ չեն եղել Թուրինում և «ծեր սինյորային» չի բավարարել անգլիացիների ներկայացրած պայմանները: