Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան զգեստը համացանցի հիթ է դարձել


Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան զգեստը համացանցի հիթ է դարձել
Դեկտեմբեր 28 13:45 2017

Քիմ Քարդաշյանը ընտանիքի կազմակերպած սուրբծննդյան երեկույթին հայտնվել էր Dior ապրանքանիշի 1997 թ․ հավաքածուի վինտաժային զգեստով։

37-ամյա հայուհին, ինչպես և երեկույթի հյուրերը, առանձնապես շատ չէր լուսանկարվում, բայց համացանցում այնուամենայնիվ հայտնվել են աստղի մի քանի լուսանկարներ։

 Բաց մանուշակագույն ժակարդային բարձր օձիքով վերարկուն զարդարված էր երկու գունավոր շերտերով կրծքի մասում ու զարդարված հուլունքներով։

Զգեստը համացանցի հիթ է դարձել։