Անկախ նրանից՝ որքան «անթերի» է ձեր գեղեցկությունը, եթե աստղ եք, ապա անհնար է, որ սոցցանցերի օգտատերերը չգտնեն գոնե մի թերություն, որպեսզի սկսեն քննադատությունների շարքը։ Հենց այդպես էլ պատահել է «Միսս Ռուսաստան» մրցույթի մասնակից, մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ։ Չնայած նրա գեղեցկությանը՝ մարդիկ հիմա էլ կառչում են այն փաստից, որ նրա ոտքերը միջինից ավելի մեծ ու երկար են։
Նրա ինստագրամյան էջը լի է շքեղ լուսանկարներում, որոնք սովորաբար արված են ծովափերում կամ նմանատիպ այլ վայրերում։ 21-ամյա մոդելը 1․6 միլիոն հետևորդ ունի, որոնցից ոմանք հաճախ են վիրավորական մեկնաբանություններ թողնում նրա լուսանկարների տակ։ Սակայն Անաստասիան մեկ անգամ նշել է, որ մոդելի իր կարիերան սկսելուց առաջ պատրաստ է եղել նման արձագանքի․ չէ՞ որ մարդկանց մեջ միշտ էլ գտնվում են այդպիսիք։ Անկախ բոլոր հանգամանքներից նա ուժեղ մարդ է, և երբեք չի նյարդայնանում իրեն քննադատողների վրա, դեռ ավելին, շարունակում է նոր լուսանկարներ հրապարակել։
Իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում Անաստասիայի շքեղ լուսանկարներից մի քանիսը։
Աղբյուր՝ BlogNews.am