Սերժ Սարգսյանի կարդագրությամբ՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը որպես պարգեւ անվանական զենք ստացավ, գրում է armtimes.com-ը:
Այն Սերժ Սարգսյանը մարզիկին հանձնեց այսօր՝ դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ՀՀ 2017 թ. 10 լավագույն մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ:
Երեկոյի ընթացքում տասնյակում ընդգրկված Արթուր Ալեքսանյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Մաքսիմ Մանուկյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Հովհաննես Բաչկովին (բռնցքամարտ), Սիմոն Մարտիրոսյանին (ծանրամարտ), Էդգար Ստեփանյանին (հեծանվասպորտ), Արթուր Թովմասյանին (մարմնամարզություն), Տիգրան Կիրակոսյանին (սամբո) հանձվեցին խորհրդանշական արձանիկներ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նրանք որպես նվեր ստացան Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաներ:
Սերժ Սարգսյանի ցուցումով՝ 2017 թ. ընթացքում բարձր նվաճումներով աչքի ընկած բոլոր մազիկները (ոչ միայն տասնյակում հայտնվածները) եւ մարզիչները դրամական պարգեւներ ստացան: Այդ նպատակով ընդհանոր առմամբ հատկացվել էր 184 մլն դրամ: Բացի այդ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Սերժ Սարգսյանը պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների եւ մարզիչների, դրամական պարգեւներ ու նվերներ հանձնեց նրանց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում