Մեսսին Ռեալի հետ խաղում ժամանակի 83%-ն անցկացրել է քայլելով


Մեսսին Ռեալի հետ խաղում ժամանակի 83%-ն անցկացրել է քայլելով
Դեկտեմբեր 27 11:50 2017

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում ժամանակի մեծ մասն անցկացրել է քայլելով:

Արգենտինացի ֆուտբոլիստը, որը խաղացել է առանց փոխարինման, այդ խաղում 11-մետրանոցից գոլ է հեղինակել, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարել:

Ինչպես տեղեկացնում է «B/R Football»-ը, կատալոնական ակումբի հարձակվողը խաղաժամանակի 83,1%-ն անցկացրել է խաղադաշտում քայելելով, իսկ 10,8%-ն անցկացրել է՝ թեթև տեմպով վազելով: Ժամանակի 4,95%-ի ընթացքում Մեսսին վազել է և միայն մեկ տոկոսն է արգենտինացին ծախսել արագացման վրա: