Կինը, որ միաժամանակ ցույց է տալիս իր ուժն ու խոցելիությունը, ամենահմայիչն է. Կրիկոր Ժաբոթյան


Կինը, որ միաժամանակ ցույց է տալիս իր ուժն ու խոցելիությունը, ամենահմայիչն է. Կրիկոր Ժաբոթյան
Դեկտեմբեր 25 10:30 2017

Citylife.am-ի զրուցակիցն է լիբանանցի հայտնի դիզայներ Կրիկոր Ժաբոթյանը՝ Կրիկոր Ժաբոթյան նորաձևության տան հիմնադիր և ղեկավարը:

Citylife. Կրիկոր, որտեղի՞ց են գալիս Ձեր մասնագիտության արմատները, և ո՞րն է եղել դիզայների մասնագիտության ընտրության հարցում Ձեր հիմնական ոգեշնչման աղբյուրը:

Կրիկոր Ժաբոթյան. Երիտասարդ տարիքում ինձ միշտ հետաքրքրել է դիզայնը, վարպետությունը, կանացի կազմվածքը: Ուսումնասիրել եմ կանացի ոճը, մասնավորապես զարդարանքերն ու դետալները: Ստացել եմ բակալավրի աստիճան Լիբանանի ESMOD նորաձևության դպրոցում: Այնուհետև անցել եմ աշխատանքի Elie Saab նորաձևության տանը՝ միաժամանակ աշխատելով իմ սեփական բրենդի վրա: Մայսոն Ռաբի Քայռուզի կողմից հիմանդրված Starch հիմնադրամի կողմից ընտրվեցի ցուցադրելու համար իմ անհատական աշխատանքը: Դա իմ առաջին հավաքածուն էր, որը ես ստեղծեցի իմ անվան տակ, և վստահորեն կարող եմ ասել, որ դրանով նշանավորվեց իմ կարերիայի սկիզբը: Starch հիմնադրամում իմ հավաքածուի հաջողությունն ինձ ոգեշնչեց 23 տարեկան հասակում բացել սեփական նորաձևության տունը: Այն ծառայեց ինձ մի որոշ ժամանակ, բայց միայն երբ իմ ընտանիքը միացրեց բիզնեսի որոշ ասպեկտներ իմ բրենդը վերածվեց այնպիսի շքեղ բրենդի, որն այսօր հայտնի է:

Citylife. 23 տարեկան հասակում հիմնադրել եք Ձեր առաջին նորաձևության տունը, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք հաջողության հասնելու ճանապարհին:

Կրիկոր Ժաբոթյան. Անշուշտ, աշխատանքը Մերձավոր Արևելքում առանց իր դժվարությունների չի եղել, քանի որ մենք հաճախ ենք բախվում տնտեսական և քաղաքական անկայունությանը, որն ազդում է բոլոր արդյունաբերությունների բիզնեսի վրա: Նաև ինձ համար մարտահրավեր էր, լուրջ ընդունվելը, քանի որ ես այդ ժամանակ զբաղվում էի հարսանյաց զգեստների դիզայնով, որը համարվում էր երիտասարդ իմ տարիքի համար:

Citylife. Դուք ունեք եզակի ոճ, որը հեշտությամբ է աչքի ընկնում : Որո՞նք են Կրիկորի ձեռագրի այն գլխավոր տարրերը, որոնք իր ոճը դարձնում եմ աչքի ընկնող:

Կրիկոր Ժաբոտյան. Իմ սերն ու գնահատանքն է արհեստի զարդարանքի և դետալի նկատմամբ, որն ինձ առանձնացնում է մյուս դիզայներներից:

Citylife. Երբեմն օգտագործում եք հայկական ազգային էլեմենտներ Ձեր հավաքածուներում, ստեղծել եք <<Ախթամար>> կոչվող հատուկ հավաքածուն: Արդյ՞ոք այս քայլով ցանկացել եք աշխարհին ներկայացնել Ձեր հայկական արմատները:

Կրիկոր Ժաբոթյան. << Ախթամարը>> շատ յուրահատուկ հավաքածու էր: Ես չափազանց հպարտ եմ իմ հայկական արմատներով, և անչափ ուրախ եմ, որ շարունակում եմ ներառել հայկական էլեմենտներ իմ աշխատանքներում

Citylife. Գործվածքը, որով Դուք աշխատում եք, շքեղ է, և նախատեսված է բարձր դասի սպառողների համար: Կա արդյո՞ք մտադրություն ստեղծել հավաքածու նախատեսված Հայաստանյան շուկայի համար:

Կրիկոր Ժաբոթյան. Ինձ դուր է գալիս ասեղնագործությունը, և կցանկանայի ստեղծել հավաքածու, որը ոգեշնչված է հայ վարպետների աշխատանքներով:

Citylife. Ավարտե՛ք խնդրեմ հետևյալ միտքը

Նորաձևությունը դա …

Կրիկոր Ժաբոթյան. Նորաձևությունը փորձարարություն է: Ես կանանց ամենուր խրախուսում եմ ընդունել դերձակության մեջ իրենց ունեցած չարաճճիությունը:

Citylife. Ըստ Ձեզ ո՞րն է կնոջ հմայքի գաղտնիքը:

Կրիկոր Ժաբոթյան. Կինը, որ միաժամանակ ցույց է տալիս իր ուժն ու խոցելիությունը, ամենահմայիչն է:

Citylife. Երբևէ ստացած ամենաօրիգինալ պատվերը:

Կրիկոր Ժաբոթյան. Երբեմն հաճախորդներն ինձ ազատություն են տալիս ստեղծել զգեստ, որը սազում է իրենց վառ անհատականությանը: Մի անգամ, ես ստեղծեցի թղթից զգեստ, և հարսանյաց հանդեսի վերջում հյուրերը գրառումներ և բարեմաղթանքներ թողեցին այդ զգեստի վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Krikor Jabotyan

Krikor Jabotyan

Krikor Jabotyan

Krikor Jabotyan

Krikor Jabotyan