Շատ աղջիկներ մանկուց երազում են շքեղ և գեղեցիկ հարսանեկան զգեստ ունենալու մասին։ Swarovski կայսրության ժառանգորդուհու՝ 23-ամյա Վիկտորիա Սվարովսկին, հարսանեկան զգեստը բոլորին զարմացրել է։
Որոշ ժամանակ առաջ նա ամուսնացավ է 40-ամյա գործարար Վերներ Մյուտցի հետ։ Հարսանեկան միջոցառումը տեղի է ունեցել Իտալիայում ՝ 3 օր անընդմեջ, հրավիրված են եղել 250 հոգի։
Հարսանեկան նախաճաշը տեղի է ունեցել հինգ աստղանի հյուրանոցի պատշգամբում։ Նախքան հարսանեկան միջոցառումը, հյուրերը սպա-սրահում իրենց հանգիստն են վայելել։
Եկեղեցի հարսին ուղեկցել է նրա հայտնի հայրը՝ Փոլ Սվարովսկին և այն կայացել է Սուրբ-Ջուստո եկեղեցում։ Միջոցառման վայրը զարդարված է եղել Swarovski հազարավոր բյուրեղներով։
Հյուրերին ամենաշատը զարմացրել է հարսի հարսանեկան զգեստը , որը եղել է 46 կգ և այն զարդարված է եղել Swarovski 500 հազար բյուրեղներով, որի արժեքը կազմում է 900 հազար դոլար։ Նա նաև կրել 8 մետր երկարությամբ քող։ Երեկոյան հարսը զգեստափոխվել է։
Հաջորդ օրը, Վիկտորիա Սվարովսկին շքեղ կարմիր զգեստ է կրել։