Երբ սևամորթ Սոֆիա Բլեյքն առաջին անգամ տեսավ իր նորածին դստերը՝ Թիարային, չհավատաց աչքերին։ Երեխան սպիտակամորթ էր, կապուտաչյա։ Սոֆիայի ամուսինը ևս սպիտակամորթ է, բայց նրանք կարծում էին, որ փոքրիկը նրանց երկուսի խառնուրդը կլինի։
Բժիշկները զույգին բացատրեցին, որ այդպիսի երեխայի ծնունդն իրականում հնարավոր է, բայց չափազանց հազվագյուտ երևույթ է՝ միլիոնից մեկի դեպքում։
Նախորդ ամուսնությունից Սոֆիան ևս մեկ սևամորթ աղջիկ ունի։
Աղբյուր՝ BlogNews.am