Ինչպես որսալ հայտնիների ժպիտները. լուսանկարիչը՝ հետաքրքիր մանրամասներով (լուսանկարներ)


Ինչպես որսալ հայտնիների ժպիտները. լուսանկարիչը՝ հետաքրքիր մանրամասներով (լուսանկարներ)
Դեկտեմբեր 23 12:48 2017

Ժպտալ տեսախցիկի առաջ, ունենալ գեղեցիկ եւ ոճային լուսանկար՝ շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց ֆոտոալբոմը թարմացնում են հենց Արթուր Հարությունյանի լուսանկարների շնորհիվ: Ինչպես ստեղծվեց ֆոտո ստուդիա հիմնելու գաղափարը, եւ ո՞վքեր են վստահում Արթուր Հարությունյանին իրենց լուսանկարնելու: Ներկայացնում ենք լուսանկարչի հարցազրույցը՝ Armday.am-ին:

Արթուր, ո՞ր թվականին եք հիմնադրել ստուդիան եւ ինչպե առաջացավ գաղափարը:

Ֆոտո ստուդիայի գաղափարը եղել էր դեռ 10 տարի առաջ ու ի վերջո այն իրականացավ : Ֆոտո ստուդիան հիմադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին:

 

Փաստերոն մոտ երեք տարի է գործունեություն եք ծավալում, կասեք ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել այս ընթացքում:

Դժվարություններ եղելեն առանց դրա հնարավոր չի: 3 տարի է գործում է, և գոհեմ թե մեր կատարած աշխատանքից և թե մեր հաճախորդներից: Նշեմ, որ տարեցտարի ֆոտո ստուդիա դիմողների քանակը ավելանում է:

Նկատում ենք, որ հիմնականում հայտնի մարդկանց եք լուսանկարում: Արդյո՞ք դժվար չէ նրանց հետ աշխատելը, նկատի ունենալով, որ նրանք ավելի քմահաճ են:

Կա այդպիսի բան, և հաճախեմ նկարում : Նրանց լուսանկարելուց ես դժվարություւներ չեմ ունենում, որովհետև ինչպես ասացիք հայտնի մարդկանց եմ լուսանկարում, նրանք բավականին շատ են նկարվում, ու բնավ չեն կաշկանդվում տեսախցիկից, որն ել ինձ շատ է օգում իմ գործում ստանալ էլ ավելի գեղեցիկ նկարներ:Օրինակ, ասում են՝ ես գեշ եմ ինձ սիրուն նկարեք, կամ ասում են նկարողը լավը չէր, դա այդպես չի ուղղակի եթե տվյալ միջավայրում եղավ լավ մթնոլորտ, ապա բոլորի մոտ էլ կստացվեն յուրովի եւ ինքնատիպ լուսանկարներ: Բայց միայն հայտնի մարդիկ չէ, որ իմ հաճախորդներ են:

 

 

 

Ամենազավեշտալի իրավիճակը, որ կառանձնացնեիք լուսանկարահանումների ժամանակ:

Անկեղծ ասած, դեպքեր ես դեռ չեմ ունեցել մինչ օրս:

Այսօր շատերին կարելի է տեսնել լուսանկարչական ապարատը ձեռքին: Բայց ոչ բոլորի աշխատանքներն են հաջողված: Ինչով է տարվերվում ձեր աշխատանքը մյուսներից:

Ես իմ գործին վերաբերվում եմ շատ մեծ սիրով :Նշեմ որ ես իմ աշխատանքը անում եմ հաշվի չառնելով մարդկանց ճանաչվածության աստիճանը:

 

Ում կցանկանայից լուսանկարել, որը սակայն մինչ հիմա չի ստացվել:

Դա հիմա չեմ կարող ասել, բայց որ պահը հասունացավ բոլոր կտեսեն մեր ֆեյսբուքյան էջում՝ Art Artur Photo Studio:

 

Եվ վերջում, որպես լուսանկարիչ ինչ աշխատանքներ սպասենք ձեզանից առաջիկայում:

Ապագան ինձ համար էլ անականկալներով լեցուն է, քանի որ լուսանկարչությունը արվեստի մի մաս է, որի պրոցեսի ընթացքում են ծնվում մտքեր ու գաղափարներ:Որպես լուսանկարիչ ավելացնեմ, որ սիրում եմ թարմություն և նորամուծություն իմ գործում:Փորձում եմ հնարավորինս չկրկնօրինակել: Ավելացնեմ նաեւ, որ առաջիկայում ամանորյա տոների կապակցությամբ լուսանկարելու եմ հայ հայտնի եւ սիրված աստղերից շատերին: Նրանց լուսանկարները եւս հնարավորություն կունենաք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում:

Armday.am