Աստղային ընտանիքներ, որտեղ այս տարի համալրում է եղել


Աստղային ընտանիքներ, որտեղ այս տարի համալրում է եղել
Դեկտեմբեր 21 17:49 2017

2018-ի դեղին շան տարին առաջարկում ենք սկսել պոզիտիվ ու հաճելի նյութերով: BlogNews.am-ը իր ընթերցողների համար ամփոփել է 2017-ը և կազմել է այն աստղային ընտանիքների թոփ տասնյակը, որտեղ այս տարի համալրումներ են եղել: Նրանցից շատերն առաջին անգամ զգացել են ծնող դառնալու բերկրանքը, ոմանք էլ արդեն փորձառու ծնողներ են: Աստղերի երեխաները, դուր է գալիս դա իրենց թե ոչ, ծնված օրվանից հայտնվում են հասարակության և օբյեկտիվների ուշադրության կենտրոնում: Սակայն ոմանք համառորեն այդպես էլ ցույց չեն տալիս երեխաների դեմքերը:


Վաչե Թովմասյան-Գայանե Մանուկյան

22427112_1860601810634273_8913010759378665472_n

Աստղային ընտանիքներում 2017-ի առաջին համալրումը եղավ դերասան-պրոդյուսեր Վաչե Թովմասյանի և դիզայներ Գայանե Մանուկյանի ընտանքիում: Հունվարի 25-ին ծնվեց զույգի առաջնեկը՝ Միան։ Ամուսինները դստեր լուսանակրը դեռ ոչ մի տեղ չեն հրապարակել ու համառորեն թաքցնում են փոքրիկի դեմքը:

Գրիգոր Դանիելյան- Հռիփսիմե Ելինյան

22802231_1722595831382176_3726549389649379328_n

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում այսուհետ մարտի 15-ը տոնական օր է։ այդ օրը լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ բալիկը։ Հռիփսիմեն կրկին որդի պարգևեց ամուսնուն: Ծնողները փոքրիկին տվեցին Ռոբերտո անունը։ Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Ալբերտոն արդեն 7 տարեկան է։

Էմմի

21480326_682519578618458_7018392275843547136_n

«3 կգ հրաշք»` ահա այս գրառմամբ ամերիկաբնակ երգչուհի Էմմին «ֆեյսբուքյան» իր էջում հայտնեց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու լուրը: Երգչուհին մարտի 16-ին երկրոդ անգամ մայր դարձավ՝ լույս աշխարհ բերելով որդուն՝ Մարտինին: Հիշեցնենք, որ Էմմիի առաջնեկը` Դանիելն արդեն մեկուկես տարեկան է:

Արամե-Աննա Թովմասյան

22580904_146695486064516_3779466204234645504_n

Այս տարվա հունիսի 4-ին լույս աշխարհ եկավ Արամեի և Աննա Թովմասյանի առաջնեկը ՝ Աննա Մարիան։ Երեխան շատ սպասված էր զույգի ընտանիքում և մեծ երջանկություն բերեց նրանց։ Թե՛ Արամեն, թե՛ Աննան, փոքրիկի ծննդից հետո Ինստագրամի իրենց էջերում գրել էին` «Շնորհակալ եմ, Տեր»։ Իսկ ավելի վաղ Արամեն ասում էր, որ երազում է որդի ունենալ և նրան հոր անունը տալ, սակայն դուստր ունենալու լուրն էլ նրան չափազանց երջանկացրեց։ 

Գնել Ուլիխանյան - Աննա Դալլաքյան

22860499_222108798328954_7332289608484388864_n

Այս տարվա հուլիսի 27-ին լույս աշխարհ եկավ Գնել Ուլիխանյանի ու Աննա Դալլաքյանի առաջնեկը՝ Մալվինան։ Գնելը հարցազրույցներից մեկում նշել է, որ աստվածային զգացողություն է ապրել, երբ տեսել է փոքրիկին ու շնորհակալ է Աստծուն այս պարգևի համար։

Գարիկ Պապոյանն ու Մարիաննա

14063215_913375108806576_1976412286_n

Այս տարի երկրորդ անգամ ծնողներ դարձան նաև հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանն ու Մարիաննան: Սեպտեմբերի 12-ին լույս աշխարհ եկավ նրանց աղջիկը՝ Հիշեցնենք, որ զույգն արդեն դուստր ուներ: Նրանց առաջնեկը` Ամելին, ծնվել էր 2014 թվականին:

Արամ MP3-Աննա

23596203_1928346160750721_6786228424248655872_n

Այս տարի երգիչ, դերասան Արամ MP3–ի երկրորդ անգամ հայր դարձավ: Հոկտեմբերի 10-ին կինը՝ Աննան, կրկին որդի պարգևեց Արամին։ Իմիջիայլոց, փոքրիկի անունը հայտնի դարձավ հաղորդավար Ավետ Բարսեղյանի մեկնաբանության շնորհիվ։ Նա լուսանկարի տակ գրել էր. «Բարի գալուստ, Դավիթ»։ Հավելենք, որ Արամն ու Աննան, մինչ այս զբաղվում էին յոթ տարեկան Առնոյի դաստիարակությամբ։

Գոհար Գասպարյան-Նարեկ Վան Աշուղաթոյան

15538280_1854166838161668_5342616240194060288_n

Նույն օրը լույս աշխարհ եկավ նաև հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի առաջնեկը։ Նա ամուսնուն` «Լեգալ Լաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանին արու զավակ պարգևեց։ Նորաթուխ ծնողները փոքրիկին Վան են անվանել: Նշենք, որ Գոհարն ու Նարեկն ամուսնացել էին 2016 թվականի հունիսին։ Հաղորդավարուհին այս ընթացքում չէր խոսել հղիության մասին, քանի որ նորությունը համարում էր խիստ անձնական։

Գոհար Հարությունյան

24068155_1901755643185331_3663689484565436379_n

Հոկտեմբերի 14-ին արդեն 4-րդ անգամ մանկան ճիչ ու խինդ լսվեց «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում: Նա լույս աշխարհ բերեց երկվորյակների՝ Արգիշտիին ու Սոֆենային: Հիշեցնենք, որ Գոհարն արդեն ուներ երկու դուստր՝ Մելինեն և Բիայնան, և մեկ որդի՝ Մենուան: Հայ իրականության մեջ դժվար է միանգամից 5 երեխայի մայր լինելը։ Մի փոքր անքնություն, դժվարություններ, բայց Գոհարի խոսքով՝ ինքը գիտակցում է բազմազավակ մայր լինելու ողջ պատասխանատվությունն ու ուրախությամբ է կրում այդ կոչումը:

Գոռ Պետրոսյան- Մերի Ներսիսյան

25299111_1686026934782091_2168621067978991932_n

Աստղային ծնողների շարքը շարունակում են ռեժիսոր Գոռ Պետրոսյանն ու Մերի Ներսիսյանը: Զույգի երրորդ բալիկը լույս աշխարհ եկավ նոյեմբերի 15-ին: Հաղորդավարուհին ամուսնուն որդի պարգևեց: Բազմազավակ ծնողները փոքրիկին Ռոբերտ անվանակոչեցին: Նշենք, որ Ռոբերտը երկու քույր ունի՝ Էվան և Սառան: Զույգը շատ է սիրում երեխաների։ Փոքրիկները մեծ երջանկություն են բերում ամուսիններին և նրանք մտադիր չեն սահմանափակվել 3 երեխայով։ Մերին և Գոռը միշտ խոսում են բազմազավակ ծնողներ լինելու երջանկության մասին։

Աղբյուր՝ BlogNews.am