Մոսկվայաբնակ հայ երգչուհի Իջինն այս օրերին Երևանում է. եկել է մի քանի կորպորատիվ միջոցառումների մասնակցելու: Մեր վերջին զրույցը երգչուհու հետ նորաձևության թեմայով էր, այս անգամ նա BlogNews.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և զրուցել տղամարդկանց, սիրո և հարաբերությունների մասին:
Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիս: Կարող եմ ֆլիրտ անել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերությունները ինձ համար մեծ խնդիր է, քանի որ բոլոր տղամարդիկ, երբ նայում են իմ լուսանկարները իրենց համար ինչ որ կերպար են ստեղծում և կարծիք կազմում: Ես ամբողջ կյանքս այդ կերպարի հետ պայքարել եմ, բայց այն ինչ դուք տեսնում եք իմ ինստագրամում դա իմ աշխատանքն է, իմ բեմական կերպարն է և ես ինձ շատ լավ եմ զգում այդպես: Անձնական հարաբերությունների մեջ, ես ուրիշ եմ՝ զուսպ, բարոյական, հավասարակշռված, չնայած ինձանից սպասում են որ լինեմ սիրուն աղջիկ, ով պարզապես կճպճպացնի աչքերը, բայց ես այդ ամենի հակապատկերն եմ:
Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից: Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչը իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը, կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել, մանավանդ մեր ժամանակներում, դու պետք է լինես ինքնուրույն: Ծնողներս ինձ հենց այդպես էլ դաստիարակել են, ինչի համար միայն ուրախ եմ:
Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեին: Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որպեսզի ինչ որ մեկը օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է: Եթե ես թույլ եմ տալիս, որ տղամարդը ինձ մոտենա, ապա միայն լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակով: Իմ կյանքում եղած տղամարդիկ ոչ մի առանձնահատուկ բան չեն արել, նրանք պարզապես ինձ են դուր եկել: Այդ հարաբերությունները չեն ստացվել խանդի պատճառով, ոչ բոլոր են կարողանում երկար մնալ իմ կողքին, քանի որ երբ դու ընտրում ես ինձ, դու մեխանիկորեն ընտրում ես նաև իմ կարիերան:
Տղամարդու հետ բաժանվելուց հետո, կարող եմ երկու օր արտասվել, բայց հետո մոռանալ: Ես շատ հավատացյալ մարդ եմ և միշտ մտածում եմ, եթե ինչ որ բան դժվարություններով է գնում, ապա դա Աստծո կողմից չի ուղարկված, իսկ երբ ամեն ինչ հեշտ է և հարթ, դա կարծես իդեալական հարաբերություններ լինեն: Երկու օր անց, ես պարզապես հասկանում եմ՝ մեղք եմ, ինչի համար ծախսեմ ժամանակս տանջվելու վրա, ես պարզապես բաց եմ թողնում և թերթում եմ այդ էջը: Այդպես հեշտ մոռանում եմ նաև դավաճան ընկերուհիներին:
Ես երևի ավելի կարիերիստ եմ, բայց դա չի նշանակում որ ես չեմ ուզում ընտանիք կազմել: Մինչև ես ինձ լիարժեք չզգամ, այսինքն չկայանամ իմ գործունեության մեջ, ես ինձ չեմ կարող լիրավ անհատ զգամ իմ ընտանիքում: Հիմա այնքան երես առած աշխարհում ենք ապրում, ամեն ինչ շուռ է եկել, բայց ես ավելի հին ավանդույթների մարդ եմ և կարծում եմ, եթե տղամարդը ուզում է ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր սիրելիին: Իմ դեպքում հարաբերություններ սկսելը բարդ է, ես չգիտեմ տղամարդը ուզում է ինձ հետ շփվի ինքնահաստատվելու, թե պարզապես որ ինձ հավանել է: Դրա համար իմ երեք հարաբերությունները ձախողվեցին: Այս ամենի հետ մեկտեղ, ես դեռ հավատում եմ հեքիաթների, որ յուրաքանչյուրը հասնում և հանդիպում է իր երկրորդ կեսին:
Շատ ամուսնացած տղամարդիկ են փորձում ինձ հասնել, լինում են անգամ մարդիկ որոնցից նման վերաբերմունք չէիր սպասի: Ես տեսել եմ թե ինչպես են տղամարդիկ դավաճանում իրենց ընտանիքներին և եթե չլիներ իմ բարոյական պահվածքը, ես երևի հիմա նրանց հաշվին կլինեի համաշխարհային աստղ: Իմ կյանքում կար մի փուլ, որ չափազանց հիասթափված էի և չէի հավատում, որ գոյություն ունեն տղամարդիկ, ովքեր կարող են լինել ազնիվ և պարկեշտ:
Առաջ մտածում էի հարսանիքի մասին, բայց հիմա միևնույն է: Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա կյանքում իհարկե շատ կարևոր է, ինչպես նաև հարսանեկան զգեստ կրելը: Բայց հիմա ես չեմ ուզում ինձ արքայադուստր զգալ, քանի որ նույն զգեստը ես կարող եմ անգամ բեմում կրել: Ես լավ հասկանում եմ աղջիկներին, իսկ հիմա ինձ համար այնքան կարևոր է գտել և հանդիպել այնպիսի մարդու, ով իմը կլինի: Հարսանիքը մի օր է, իսկ ամբողջ կյանքում դու պետք է ապրես այդ մարդու հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում