Սարսափ․ տղամարդը ծեծելով սպանել է կնոջը, նկարահանել այդ ամենը (լուսանկարներ)


Սարսափ․ տղամարդը ծեծելով սպանել է կնոջը, նկարահանել այդ ամենը (լուսանկարներ)
Դեկտեմբեր 20 12:23 2017

ՌԴ Լիպեցկի շրջանի բնակիչը կնոջը դաժանաբար ծեծելով սպանել է, իսկ ընթացքը նկարահանել՝ ընկերների մոտ պարծենալու համար։

Մաքսիմը դաժան ծեծի է ենթարկել 28-ամյա կնոջը՝ Անաստասիային։ Արդյունքում կինը կոմայի մեջ է ընկել ու մահացել։ Նա մանկահասակ դուստր ուներ։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, կինը մահացել է օրեր անց՝ դեկտեմբերի 14-ին։ Նրան հիվանդանոց են տեղափոխել փակ գանգուղեղային վնասվածքով։ 

Նրանց ծանոթները պնդում են, որ Մաքսիմը հաճախ է ծեծել կնոջը, մի անգամ տեսել են, թե ինչպես է փողոցում ոտքերից քարշ տալով տանում, սակայն ոչ ոք չի միջամտել։

Անաստասիան նախկինում ամուսնացած է եղել, սակայն նրա ամուսինը մահացել է։ Այդ ամուսնությունից նա փոքր աղջիկ ուներ։ 

Տղամարդը դաժան ծեծի ընթացքն ու դրանից հետո նկարել է կնոջը՝ կապտուկներով, անգիտակից։ Հետո՝ ուղարկել ընկերներին, որպեսզի պարծենա, թե ինչեր է կարողանում անել։Այժմ Մաքսիմը ձերբակալված է։ Նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում։