Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 20։00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնական զարդարանքի լույսերի հետ միասին։
Նախքան լույսերը վառելը Հանրապետության հրապարակում շոու ծրագիր էր՝ տարբեր պարային խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ, մեծերն ու փոքրերն ականատես եղան գեղեցիկ շոուի, երաժշտական կատարումների ու մուլտֆիլմերի հերոսների ներկայացումների։
Երևանի ժամանակով 20։00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մի խումբ փոքրիկների մասնակցությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։
Միաժամանակ, միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը։
Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը: